Ուկրաինայում ՌԴ-ի գործողություններին աջակցող ակցիայի մասնակիցները երթ են իրականացրել Ստեփան Շահումյանի հուշարձանից մինչև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենք:
Ելույթ ունենալով դիվանագիտական ներկայացուցչության մոտ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, որ կուսակցությունը նախատեսում է հետագայում նոր երթերի և հանրահավաքների անցկացումը։
«Այսօր հիմք դրեցինք մեր ազատագրման և նոր միության համար։ Մենք շարունակելու ենք մեր գործողությունները։ Այսօր որոշվում է երկրի, մեր ազգի ապագան», – մասնավորապես ասել է Բաբուխանյանը։
Իր հերթին Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ նմանատիպ ակցիա կանցկացվի հաջորդ շաբաթ:
«Դա նույնիսկ ալիք է դառնալու Հայաստանի դիվանագիտությունը ճիշտ հաշվարկված, հայանպաստ հարաբերություններին ուղղելու համար։. Դա պետք է լինի ուղղորդող շարժում», – ասաց նա՝ ընդգծելով, որ «Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի սխալվելու»։