Եվրոպայի Խորհրդից Ռուսաստանի դուրս գալը չի ազդի Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների վրա, հայտարարել են արտաքին գործերի նախարարությունում:
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ սահմանված են ոչ պակաս երաշխիքներ, քան մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Եվրոպայի Խորհրդի հիմնական իրավապայմանագրային ակտերի դրույթները ներառված են ռուսական օրենսդրության մեջ», — նշել են գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պետությունները, չարաշահելով իրենց մեծամասնությունը կազմակերպությունում, հետևողականորեն այն դարձնում են հակառուսական քաղաքականության գործիք: Ընդ որում՝ փետրվարի 25-ին նրանք խտրական որոշում են կայացրել Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում Ռուսաստանի ներկայացուցչությունը դադարեցնելու մասին։
«Նման պայմաններում մեր երկիրը չի մնալու Եվրոպայի խորհրդում։ Մարտի 15-ին Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ — Բուրիչին ծանուցագիր է հանձնվել կազմակերպությունից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նախարարությունը նշել է, որ մայրցամաքում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքի ոչնչացման ողջ պատասխանատվությունը Եվրոպայի Խորհրդի համար, որն առանց Ռուսաստանի «կզրկվի իր համաեվրոպական կոորդինատներից, կրելու են նրանք, ովքեր ստիպում են մեզ գնալ այդ քայլին»: