Ավարտվեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը, որն իրականացվում էր փակ դռների ետևում։ Միակ թեկնածուն ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էր, նա նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն էր։
Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց ընտրությունների մասնրամասները։ Հայտնեց, որ 19 կողմ, 5 դեմ ձայների արդյունքում ընտրվել է ԵՊՀ ռեկտոր։
Հիշեցնենք, որ ընտրությունների ընթացքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրին ընդդեմ Սուրեն Պապիկյանի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահության պարագայում ռեկտորի ընտրություններ անցկացնելուն։ Նրանք պնդում էին, որ ԵՊՀ-ն այսպիսով ՔՊ-անում է և իրենց բողոքը ոչ թե անձանց, այլ համակարգի դեմ է։




































