Երևանում մեկնարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) բացման արարողությունը, որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:
Համաժողովի ոչ պաշտոնական բացումը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 6 – ի երեկոյան. Հանրապետության հրապարակում կայացել է նվագախմբի բացառիկ համերգը՝ աշխարհի այն 15 երկրների երաժիշտների մասնակցութփյամբ, որտեղ ավելի վաղ անցկացվել էր WCIT-ը։
Համաժողովն անց է կացվում ՀՀ կառավարության աջակցությամբ և բարձր հովանու ներքո:
Այս տարի WCIT-2019 –ի կարգախոսն է՝ «Ուժի ապակենտրոնացում. Հեռանկարներ և ռիսկեր». Համաժողովին քննարկվելու են կյանքի, բարեկեցության, անվտանգության և ժողովրդավարության վրա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ազդեցությանը վերաբերող հարցեր:
Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն ավելի քան 2500 մասնակիցներ 70 երկրներից: Դրանց թվում են ՏՏ ոլորտի խոշորագույն համաշխարհային առաջնորդներն ու առաջատար ընկերությունների ղեկավարները, ներդրողներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, գիտական աշխարհի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 7-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,67 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,76 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...