Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, ևս 3-ը վիրավորվել են, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ հրապարակման՝ վթարը տեղի է ունեցել հուլիսի 26-ին Երևան-Սևան ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի մոտակայքում։ Կայքի փոխանցմամբ՝ բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով, ըստ լրատվամիջոցի, 3 հոգի մարմնական վնասվածներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, իսկ «Volkswagen»-ում հայտնաբերվել է քաղաքացիների երեք մոխրացած մարմին։
























