Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ից նշել են, որ Ա.Դ.-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։




































