Արարատի մարզում իշխանամետ հայացքներով բլոգեր Արամ Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպից հետո ձերբակալված ձմերուկ վաճառողն ազատ է արձակվել, գրում է «Հրապարակ» թերթը:
ՔԿ-ից Armenia Today-ին հաստատել են, որ խուլիգանության հոդվածով նախաձեռնված քրվարույթի շրջանակում ձերբակալված անձ չկա։ Տղամարդը չունի դատավարական կարգավիճակ, նրան մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ տարածված տեսանյութում երևում է, որ Ավետիսյանը նկարահանող խմբի հետ մոտենում է վաճառողներին և նրանցից մեկը հարցում է՝ «դավաճանների, հողատուների լրատվակա՞նն է», որից հետո Ավետիսյանը վեճ է սկսվում նրա հետ և սպառնում, որ քաղաքացին կդատվի խուլիգանության համար։
Տեսանյութում երևում է, որ բլոգերը պահանջում է հայտնել, թե ում նկատի ուներ՝ «հողատուների լրատվական» ասելով։
Վաճառողը պատասխանում է՝ «նրան, ով տվելա մեր հողերը», իսկ հետո, երբ նրան խնդրում են պարզաբանել, պատասխանում է. «Չգիտե՞ք՝ ով»։
Ավետիսյանն այնուհետև հայտարարում է. «Նայի՝ քո համար պրոբլեմ չստեղծենք, դու նստելու ես։ Ես ստեղից դուրս եկա՝ դու դատվելու ես, դու Քիսոյի հետ ես նստելու»։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։



































