Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,32 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,39, վաճառվում՝ 4,81 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 411,82, վաճառվում՝ 423,67 դրամով։



































