ՀՀ կառավարությունը պատրաստվում է վավերացնել ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
Համապատասխան հարցը ներառված է գործադիրի հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Կառավարության հավանությունից հետո փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Դրական եզրակացության դեպքում համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման։
Նախաձեռնությունը համապատասխանում է կառավարության 2021–2026 թվականների գործունեության ծրագրին և ուղղված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, հայտնում են գործադիրից։
The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուս-ամերիկյան ներդրող Կոնստանտին Սոկոլովը կգլխավորի TRIPP+ հիմնադրամը, որը տնօրինելու է Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող առևտրային միջանցքի զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանում ներդրումներին ուղղվող ավելի քան 200 մլն դոլար։
TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը հունիսի հունիսի 4-ին Երևանում ստորագրել էին ՀՀ արտգորղնախարարԱրարտ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարկ Մարկի Ռուբիոն:
TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում:
Հունվարի 13-ին Միրզոյանը և ո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը:
Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:
«Ուժեղ Հայաստան»-ը ստեփանավանցիներին իրենց կամքով նվեր է առաջարկել
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանավան և կշարունակեն հանդիպումները...




































