«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեկ տարեկան երեխա է մահացել։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են ԲԿ-ից։
Ըստ ԲԿ հանրային կապերի բաժնի՝ երեխան տեղափոխվել է բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
«Վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ»,- նշել են ԲԿ-ից։
Ըստ ԶԼՄ-ների՝ երեխան ընկել է պատուհանից։




































