ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող տեխնիկական խորհրդակցությունների մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով ամերիկյան աղբյուրների։
Աղբյուրները նշել են, որ Վաշինգտոնը նախկինի պես հավատարիմ է մնում Թեհրանի հետ խնդիրների լուծման որոնմանը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի և ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի զոհվելուց հետո կողմերը հունիսին ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման հուշագիր։
Դրան հաջորդել էին շվեյցարական Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունները, որոնց առաջին փուլի արդյունքում կողմերը հիմք էին ստեղծել հետագա տեխնիկական խորհրդակցությունների համար։
Հուլիսի 8-ին Թեհրանը հարվածել էր ԱՄՆ օբյեկտներին Բահրեյնում և Քուվեյթում, իսկ Վաշինգտոնն՝ Իրանում ավելի քան 80 թիրախի։
Իրանը հայտարարել էր, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ Վաշինգտոնի սպառնալիքների և պարտավորությունների խախտման պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ չի ցանկանում բանակցել Թեհրանի հետ, և պայմանավորվածությունն «ավարտված է»։






































