Հայ շախմատիստները դարձել են Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մեդալակիրներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մանվել Վարդանյանը դարձել է փոխչեմպիոն։ Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:
Սոֆիա Բաղրամյանը նվաճել է բրոնզե մեդալ: Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 13 միավոր:
Ավելի վաղ Բաղրամյանը դարձել էր Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնության մինչև 10 տարեկանների փոխչեմպիոն։






































