Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում չեղարկվել է տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիրվան Քերիմովի ՌԴ քաղաքացիությունը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Քերիմովն այժմ գտնվում է Ադրբեջանում։ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվելու և փաստաթղթերի անվավեր ճանաչվելու մասին որոշման վերաբերյալ նրան տեղեկացրել են այն ժամանակ, երբ նա արդեն լքել էր ՌԴ տարածքը և հասել Ադրբեջան։
Քերոմի վճռին նախորդել էր մարտին Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու դեմ ներկայացված մեղադրանքին։ Նա մեղավոր էր ճանաչվել 2001 և 2011 թվականներին կատարված սպանության և սպանության փորձի մեջ։





































