Քաղաքական գործիչ, գործարար Տիգրան Արզաքանցյանը մեկնաբանել է իր կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին զույգի ամուսնալուծության մասին, ինչպես նաև նկատել, որ Ռոտենբերգը վերջին շրջանում համատեղ լուսանկարներ չի հրապարակում։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իրավապահ մարմիններն Արզաքանցյանին արգելել են մոտենալ Ռոտենբերգին՝ վերջինիս կողմից ներկայացված դիմումից հետո, որտեղ նա պնդել է, որ վերջին տարիներին ամուսնու կողմից ենթարկվել է բռնության։
Իր հրապարակած տեսանյութում Արզաքանցյանը հակադարձել է բռնություն գործադրելու լուրերին՝ հայտարարելով, որ թեև որոշել էր չխոսել այդ թեմայի մասին, սակայն ստացվող բազմաթիվ հարցերի պատճառով որոշել է ներկայացնել իր դիրքորոշումը։ Նա պարզաբանել է, որ կնոջ հետ վիճել է հեռախոսով, հետևաբար ֆիզիկական բռնություն գործադրելն անհնար էր։ Իսկ տարաձայնություններ կնոջ հետ ունեցել է միայն ընտրությունների ժամանակ։
Արզաքանցյանի պնդմամբ՝ հեռախոսային վեճից հետո կին «վատ հոսանքի ազդեցության տակ» է դիմում գրել իրավապահներին։ Նա նշել է, որ վիճել են միայն ընտրությունների
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին»,- նշել է նա։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի երրորդ անձ, ում թեև ինքը շատ լավ ճանաչում է, սակայն անունը չի հնչեցնի։ Անդրադառնալով այդ անձին՝ Արզաքանցյանը հիշեցրել է բումերանգի օրենքը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար։
Անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը կերկարաձգվի
ՀՀ կառավարությունը մինչև սեպտեմբերը ներառյալ երկարաձգել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների ամենամսյա...



































