Խոշոր անտառային հրդեհն ստիպել է Ֆրանսիայի հարավում գտնվող Վար դեպարտամենտի իշխանություններին տարհանել 2200 մարդու Ֆրեջյուի կոմունայի մոտակայքում գտնվող ճամբարներից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հուլիսի 1-ին Ֆրեջյուի կոմունայի մոտ բռնկված անտառային հրդեհն այժմ մարվել է: Որպես նախազգուշական միջոց՝ 2200 մարդ տարհանվել է ճամբարներից»,- ասվում է հայտարարության մեջ:
Հրդեհը մարելու համար գործի են դրվել ավելի քան 300 հրշեջ և փրկարարական անձնակազմ, ինչպես նաև 85 մեքենա, 3 հրշեջ ինքնաթիռ և 4 հրշեջ ուղղաթիռ:
Վերջին օրերին Ֆրանսիայում գրանցվել է անսովոր բարձր ջերմաստիճան: Չնայած ջերմաստիճանը ներկայումս իջնում է 30 աստիճան Ցելսիուսից ցածր՝ երկրի հարավում գտնվող 6 դեպարտամենտ հայտարարել է անտառային հրդեհների «բարձրացված» սպառնալիքի մասին, իսկ ևս 3-ին տրվել է «բարձր» մակարդակ:
Ֆրանսիան տուժել է անոմալ շոգից։ Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերն ամենատաքն էր 1947 թվականից ի վեր, երբ սկսվել էր եղանակային տվյալների գրանցումը։





































