Իրանի իշխանությունները փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների օրերին համաներում են շնորհել առնվազն 850 բանտարկյալի, որոնք կատարել են մանր հանցագործություններ, Tasnim-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի Դրամական փոխհատուցումների վճարման ժողովրդական շտաբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեյեդ Ասադոլլա Ջուլային:
«Չկանխամտածված հանցագործությունների համար դատապարտված 850 բանտարկյալի ազատ արձակմանն աջակցելու համար կիրակի օրը պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հատուկ նիստում քննարկվել են բոլոր 31 նահանգներից ստացված գործերը:
Արդյունքում ընդունվել է որոշում 520 անձանց ազատ արձակելու մասին, որոնք բանտարկված են ֆինանսական պարտավորությունների հարցերով, ինչպես նաև 330 դատապարտյալի՝ այլ գործերով, որոնք կապված են ամուսնական պայմանագրերի և ալիմենտների վճարման հետ»,- ասել է նա։
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությունները Թեհրանում կսկսվեն հուլիսի 3-ից:
Սգո միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք կժամանեն առնվազն 30 երկրից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի հուղարկավորությանը։
Խամենեիի հոգեհանգստի արարողությունը մեկնարկելու է հուլիսի 4-ին և կշարունակվի մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։ Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 35 միլիոնի։
Խամենեին մահացել էր փետրվարի 28-ին՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով:






































