Հայաստանի մարզերում հուլիսի 1-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 30-32 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25, նախալեռնային շրջաններում՝ 27-29 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 24-28 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 25-28, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24, նախալեռնային շրջաններում՝ 25-30 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 21-24 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 30-33։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-23, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 1-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 21 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 20 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։






































