• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
30 Հունիս 2026 19:15
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Թանկյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել է «վատթարագույն քայլ»

Հասարակություն, Քաղաքականություն,
30 Հունիս 2026 18:30
ShareShareShare
Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի համերգի մասին Փաշինյանի հայտարարությունը
telegram

Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը խիստ քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով տեսաուղերձ։

Երաժիշտն այդ քայլն անվանել է «վատթարագույնը, որ նրանք կարող էին անել»։ «Դա վատթարագույնն է, որ նրանք կարող էին անել»,- նշել է նա՝ մեկնաբանելով իսրայելական իշխանությունների որոշումը։

Թանկյանը մեղադրել է Իսրայելին հայերի պատմական հիշողությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ «Նրանք օգտագործում են պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը իրենց քաղաքական նպատակների համար»,- հայտարարել է երաժիշտը։

Նա նաև հավելել է, որ Իսրայելն ինքը «ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում»։

Նախկինում Թանկյանը բազմիցս նշել է, որ իսրայելական լոբիստական խմբերը, ներառյալ AIPAC-ը, երկար տարիներ խոչընդոտել են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների պատճառով։

Հրապարակված տեսաուղերձում երաժիշտն իր հայտարարությունն էմոցիոնալ կերպով ավարտել է ոչ ցենզուրային արտահայտությամբ։

«Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն իսկ ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում, որոշել է ճանաչել իմ պապերի ցեղասպանությունը, վատթարագույնն է, որ նրանք կարող էին անել հայերի հետ՝ օգտագործելով մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական օգուտի համար»,- ասել է երաժիշտն իր տեսուղերձում։

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ։ Այժմ փաստաթուղթը պետք է դրվի Քնեսեթի քվեարկությանը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել էր Իսրայելի կառավարության որոշումը՝ այն անվանելով «չարամիտ նախաձեռնություն»։ Անկարայից հետո քննադատությամբ հանդես էր եկել նաև Ադրբեջանը՝ կոչ անելով Իսրայելին վերանայել իր որոշումը։

Եթե Քնեսեթը հաստատի փաստաթուղթը, Իսրայելն առաջին անգամ պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով։

Իսրայելական լրատվամիջոցների, այդ թվում՝ Ynet News-ի և The Times of Israel-ի տվյալներով, Բենիամին Նեթանյահուի կառավարությունը տարիներ շարունակ արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունման փորձերը։

2020 թվականի հունվարին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Իսրայել կատարած այցի ընթացքում Քնեսեթում հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով։ Սակայն Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը դրանից հետո չէր փոխվել։

Միևնույն ժամանակ, իսրայելցի քաղաքական գործիչները պարբերաբար անդրադառնում են Հայոց ցեղասպանության թեմային Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ։ Այսպես, 2024 թվականի հունվարին Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, նշել էր, որ Թուրքիան «անցյալում ունի հայերի ցեղասպանություն»։

Նեթանյահուն 2025 թվականի օգոստոսին Պատրիկ Բեթ-Դեվիդի փոդքաստում հայտարարել էր հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների ճանաչման մասին։ Պատասխանելով Իսրայելի դիրքորոշման մասին հարցին՝ նա նախ հղում էր արել Քնեսեթի կողմից իբր ընդունված որոշմանը, որն իրականում գոյություն չունի, ինչից հետո հավելել էր․ «Այո, ես հենց նոր դա արեցի»՝ հաստատելով անձնական ճանաչումը։

Հայ հանրության ներկայացուցիչները քննադատել էին Նեթանյահուի հայտարարությունը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել էր, որ իրական ճանաչումը պետք է ուղեկցվի Ադրբեջանի հետ Իսրայելի դաշնակցային հարաբերությունների վերանայմամբ։

Իսրայելցի քաղաքագետ, «Նոյյան Տապան» հայկական կրթական և մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Մենի Կորսունսկին Armenia Today-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Նեթանյահուի խոսքերը չեն կարող համարվել պաշտոնական ճանաչում։ Նրա ձևակերպմամբ՝ ոչ պաշտոնական ձևաչափով արված նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, իսկ ժողովրդավարական համակարգի պայմաններում ճանաչման մասին որոշումը պետք է ընդունվի կառավարության կամ խորհրդարանի մակարդակով։

Կարդացեք նաև՝
Հայոց ցեղասպանություն. միջազգային ճանաչման ուղին և հանցագործության ժխտման ռիսկերը
telegram
Tags: ԻսրայելՀայոց ցեղասպանությունՍերժ Թանկյան

Հարակից հրապարակումներ

Փաշինյանը եվրոպացի դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգը

Փաշինյանը եվրոպացի դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգը

30 Հունիս 2026 17:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական Միության անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, հայտնել է կառավարության...

«Հանուն Հանրապետությունը» կդիմի ՍԴ

Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել

30 Հունիս 2026 17:34

«Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ Բաբաջանյանին մեղադրանք է...

СМИ: главу Минздрава Армении Анаит Аванесян допросили по делу о COVID-19

ՀՀ-ում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջության ապահովագրությունից

30 Հունիս 2026 16:58

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի գտնվել, չի կարող առողջապահության ապահովագրությունից օգտվել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ...

Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք․ Սամվել Կարապետյան

Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք․ Սամվել Կարապետյան

30 Հունիս 2026 16:11

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու «գաղտնի պլանի» մասին։ Կարապետյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝...

ՍԴ-ից հետո կպլանավորենք հաջորդ քայլերը․ Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին

ՍԴ-ից հետո կպլանավորենք հաջորդ քայլերը․ Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին

30 Հունիս 2026 16:07

Черновик

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

30 Հունիս 2026 16:04

Load More
Xosum
  • Լուրեր
Իրանը «վճռականորեն կպատասխանի» ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի ցանկացած խախտմանը. Բաղայի

Իրանը «վճռականորեն կպատասխանի» ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի ցանկացած խախտմանը. Բաղայի

30 Հունիս 2026 19:06
ՍԴ-ն մասնակի բավարարել է միայն «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը. Դիլանյան

ՍԴ-ն մասնակի բավարարել է միայն «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը. Դիլանյան

30 Հունիս 2026 18:59
Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի համերգի մասին Փաշինյանի հայտարարությունը

Թանկյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել է «վատթարագույն քայլ»

30 Հունիս 2026 18:30
Ռուսաստանը հուլիսի 1-ից օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ կներդնի

Ռուսաստանը հուլիսի 1-ից օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ կներդնի

30 Հունիս 2026 18:26
ՍԴ-ն 5-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը (ուղիղ)

ՍԴ-ն 5-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը (ուղիղ)

30 Հունիս 2026 18:02
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հուղարկավորությանը. ԶԼՄ

Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հուղարկավորությանը. ԶԼՄ

30 Հունիս 2026 17:59
Փաշինյանը եվրոպացի դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգը

Փաշինյանը եվրոպացի դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգը

30 Հունիս 2026 17:58
«Հանուն Հանրապետությունը» կդիմի ՍԴ

Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել

30 Հունիս 2026 17:34
СМИ: главу Минздрава Армении Анаит Аванесян допросили по делу о COVID-19

ՀՀ-ում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջության ապահովագրությունից

30 Հունիս 2026 16:58
Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք․ Սամվել Կարապետյան

Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք․ Սամվել Կարապետյան

30 Հունիս 2026 16:11
ՍԴ-ից հետո կպլանավորենք հաջորդ քայլերը․ Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին

ՍԴ-ից հետո կպլանավորենք հաջորդ քայլերը․ Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին

30 Հունիս 2026 16:07
Черновик

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

30 Հունիս 2026 16:04
ԱԺ-ն հավանություն է տվել դատական նիստերը տեսակապով անցկացնելու հնարավորությանը

Դատարանն Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը թողեց անփոփոխ

30 Հունիս 2026 16:04
Տարադրամի փոխարժեքը մարտի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 30-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

30 Հունիս 2026 16:00
Ապահովագրությունը պարտադիր կլինի գրանցված բոլոր աշխատողների համար. ԱՆ

Ապահովագրությունը պարտադիր կլինի գրանցված բոլոր աշխատողների համար. ԱՆ

30 Հունիս 2026 15:15
Դուք ցուցում տվե՞լ եք աշխատանքից հեռացնել Էդգար Ղազարյանի քրոջը

Դուք ցուցում տվե՞լ եք աշխատանքից հեռացնել Էդգար Ղազարյանի քրոջը

30 Հունիս 2026 15:15
Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից․ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից․ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ

30 Հունիս 2026 15:01
Բնական երևույթ է․ ՆԳ փոխնախարարը՝ ընտրատեղամասերում անձնագրերի խնդիրների մասին

Բնական երևույթ է․ ՆԳ փոխնախարարը՝ ընտրատեղամասերում անձնագրերի խնդիրների մասին

30 Հունիս 2026 14:49
Գլենդելի փոստային բաժանմունքը կկրի ամերիկահայ Փոլ Իգնատիուսի անունը

Գլենդելի փոստային բաժանմունքը կկրի ամերիկահայ Փոլ Իգնատիուսի անունը

30 Հունիս 2026 14:40
Антикоррупционный комитет провел обыск в градостроительной и пожарной инспекции Еревана по делу о взятках

ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցների ձերբակալությունների մասին

30 Հունիս 2026 14:28
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

30 Հունիս 2026 14:07
Ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի առցանց՝ 2 փուլով

Ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի առցանց՝ 2 փուլով

30 Հունիս 2026 13:49
Баку заявил о запуске системы для поиска пропавших без вести в Армении и Азербайджане

Բաքուն հայտարարել է ՀՀ-ի հետ անհետ կորածների որոնման միասնական համակարգի մասին

30 Հունիս 2026 13:46
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

30 Հունիս 2026 12:44
Партия «Республика» определилась с кандидатом на пост премьер-министра на выборах-2026

Վարչապետը մերժել է արևմտյան թևի հետ ընտրությունների գնալու առաջարկը

30 Հունիս 2026 12:25
Որևէ մեկին հսկելու նպատակ չկա․ Գալյանը՝ հեռախոսների IMEI-ների բազայի մասին

Որևէ մեկին հսկելու նպատակ չկա․ Գալյանը՝ հեռախոսների IMEI-ների բազայի մասին

30 Հունիս 2026 12:11
Суд заочно арестовал обвиняемого по делу о руководстве криминальной иерархией 

ՔԿ-ն պայմանագրային զինծառայողի կրակոցների դեպքով քրվարույթ է նախաձեռնել

30 Հունիս 2026 11:42
ՆԳՆ-ն ներկայացրել է կենսակենսաչափական նույնականացման նոր քարտը

ՆԳՆ-ն ներկայացրել է կենսակենսաչափական նույնականացման նոր քարտը

30 Հունիս 2026 11:26
Պաշտոնյաների ու քաղաքական ուժերի անդամների ճեպազրույցները ՍԴ-ի մոտ (ուղիղ)

Պաշտոնյաների ու քաղաքական ուժերի անդամների ճեպազրույցները ՍԴ-ի մոտ (ուղիղ)

30 Հունիս 2026 10:50
Սամվել Կարապետյանը հոգալու է աշխատանքից ազատված ՀԷՑ-ի աշխատակիցների կարիքները. Ղազինյան

Դավիթ Ղազինյանը պահվում է ԱԱԾ-ի մեկուսարանում. ԶԼՄ

30 Հունիս 2026 10:13
Իրանը «վճռականորեն կպատասխանի» ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի ցանկացած խախտմանը. Բաղայի
Աշխարհում

Իրանը «վճռականորեն կպատասխանի» ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի ցանկացած խախտմանը. Բաղայի

30 Հունիս 2026 19:06

Թեհրանը մտադիր է վճռական պատասխան տալ Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի պայմանների ցանկացած խախտմանը, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Դոհայում կայանալիք անուղղակի բանակցությունների նախաշեմին...

Read moreDetails
ՍԴ-ն մասնակի բավարարել է միայն «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը. Դիլանյան
Իրավունք

ՍԴ-ն մասնակի բավարարել է միայն «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը. Դիլանյան

30 Հունիս 2026 18:59

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ