«Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 1 տարի ժամկետով)։
Ըստ քննչական մարմնի՝ նա սահմանված ժամկետում չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։ Նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կամ այն չկատարելու համար, եթե դրա կատարումն հնարավոր չէր ապահովել հարկադիր կատարման միջոցներով: Հոդվածի առավելագույն պատժաչափը նախատեսում է մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում։
Գործը դատաքննության փուլում է, սակայն տարբեր բացակայոււթյունների պատճառով նիստերը հետաձգվում են։ 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի հունվարին նիստերը հետաձգվել են պաշտպանի չներկայանալու պատճառով։ 2026 թվականի մարտին դատական նիստը չի կայացել հանրային մեղադրողի բացակայության, իսկ հունիսին՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։ Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 17-ին։
Քրեական գործը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից դատարան է ստացվել 2025 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն գտնվում է դատավոր Մարտուն Արզումանյանի վարույթում։






































