• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հունիս 2026 00:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը

Քաղաքականություն,
21 Հունիս 2026 23:54
ShareShareShare
The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը
telegram

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրեական հետապնդումն ու քաղաքական ճնշումները չեն կանգնեցնի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը:

Պարբերականը ծավալուն նյութ է հրապարակել Ծառուկյանի մասին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նրա կուսակցությունն ստացել էր քվեների 4%-ից պակաս ձայն ու չէր հաղթահարել անցողիկ շեմը: The Guardian-ը նշում է, որ կուսակցությունը դատարանում վիճարկում է քվեարկության արդյունքները, իսկ Ծառուկյանը, չնայած քաղաքական ձախողմանը, մտադիր է կյանքի կոչել այդ մասշտաբային նախագիծը, որն անվանում է Հայաստանի ապագա «այցեքարտ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթական ելույթի հաջորդ օրը քննիչները ժամանել էին Ծառուկյանի առանձնատուն՝ նրան հարկային իրավախախտումների վերաբերյալ պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար: Այդ օրերին իշխանամետ լրատվամիջոցները գրում էին, թե նա իբր փորձել է լքել երկիրը՝ մինչև մեղադրանքի առաջադրումը: Ծառուկյանը հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ ծրագրել էր կարճատև ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, սակայն իրեն թույլ չէին տվել նստել ինքնաթիռ, ինչից հետո նա վերադարձել էր տուն:

The Guardian-ի հետ զրույցում Ծառուկյանը հերքել է նաև այն ենթադրությունները, թե իշխանությունները կարող են տապալել արձանի կառուցումը: Նրա խոսքով՝ նախագիծն արդեն չափազանց մեծ նշանակություն է ստացել դրանից հրաժարվելու համար և կարող է Հայաստանին տնտեսական ու զբոսաշրջային մեծ օգուտներ բերել:

«Ինչպե՞ս կարող է տղամարդը վախենալ: Ինչո՞ւ վախենալ: Ինչի՞ համար են ինձ բանտ նստեցնելու»,- հայտարարել է Ծառուկյանը:

The Guardian-ը հիշեցնում է, որ Փաշինյանը հունիսի 7-ի իր ելույթում սպառնացել էր բանտարկել քաղաքական ընդդիմախոսներին՝ առանձնացնելով Ծառուկյանին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գործարար Սամվել Կարապետյանին։ Պարբերականը նաև նշում է, որ Փաշինյանը, ով իշխանության էր եկել 2018 թվականին, բազմիցս ներկայացրել է Ծառուկյանին՝ որպես նախկին օլիգարխիկ համակարգի խորհրդանիշ:

Որպես գլխավոր նախագիծ, որով Ծառուկյանը մտադիր է հետք թողնել Հայաստանում, պարբերականն առանձնացնում է Երևանից մոտ 25 կմ արևելք գտնվող Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի 101 մետրանոց արձանի կառուցումը: Գործարարի մտահղացմամբ՝ հուշարձանը տեսանելի է լինելու մայրաքաղաքի մեծ մասից:

Ծառուկյանը հայտարարել է, որ արձանն ավելի բարձր է լինելու, քան Բրազիլիայի Հիսուս Փրկչի հայտնի արձանը և փոքր-ինչ բարձր՝ Նյու Յորքի Ազատության արձանից:

«Մենք աշխարհում ամենահին քրիստոնյա ազգն ենք: Տրամաբանական է, որ պետք է ունենանք Հիսուսի ամենամեծ արձանն աշխարհում»,- ասել է նա:

Ծառուկյանը նախագիծն անվանել է «Հայաստանի այցեքարտ» և նշել, որ «քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»։ Նա նաև ընդգծել է, որ կառուցման ավարտից հետո հուշահամալիր տարեկան կարող է այցելել մինչև 10 միլիոն զբոսաշրջիկ։

«Աշխարհում նման բան չկա։ Օվկիանոսից օվկիանոս բոլորը խոսելու են դրա մասին»,- հայտարարել է Ծառուկյանը:

The Guardian-ը նկատել է, որ Ծառուկյանի նախագիծը, նրա իսկ մտահղացմամբ, տեղավորվում է ավելի լայն միջազգային միտման մեջ, որը միավորում է կրոնական հավատքը, ազգայնականությունն ու մշակութային պահպանողականությունը:

Պարբերականը գրում է, որ Ծառուկյանն այդ միտումը կապում է, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի MAGA շարժման և Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների հետ:

Ծառուկյանի խոսքով՝ Թրամփը հրավիրված է հուշարձանի բացմանը։ Գործարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատան ոչ պաշտոնական ամերիկյան պատվիրակությունն արդեն այցելել է Հատիս լեռան շինհրապարակ։

Բնապահպանները քննադատել են նախագիծը և զգուշացրել, որ շինարարությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Հատիս լեռան բնական լանդշաֆտին։

Հուշարձանի շինարարությունը պարբերական ընդհատումներով ընթանում է 2022 թվականից:

telegram
Tags: Բարգավաճ ՀայաստանԳագիկ ԾառուկյանՀիսուսի արձան

Հարակից հրապարակումներ

Партия Тер-Петросяна осудила процесс огосударствления ЭСА и призвала к его прекращению

ՀԱԿ-ն առաջարկում է ընդդիմությանը ստեղծել «Ոչ»-ի շարժման միասնական ճակատ

21 Հունիս 2026 23:13

Հայ ազգային կոնգրեսն առաջարկել է ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների և հնարավոր սահմանադրական փոփոխությունների...

ԱՄՆ-Իրան բանակցություններ Շվեյցարիայում․ ի՞նչ է հայտնի

ԱՄՆ-Իրան բանակցություններ Շվեյցարիայում․ ի՞նչ է հայտնի

21 Հունիս 2026 18:36

ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում մեկնարկել են բարձր մակարդակի բանակցություններ, որոնց օրակարգի առաջին հարցը, ԶԼՄ-ների տեղեկություններով, Լիբանանում հրադադարի հաստատումն է։...

Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նրան չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը․ Ամստերդամ

Փաշինյանի գործողություններն ընդդիմության դեմ կրկնում են Զելենսկու փորձը․ Ամստերդամ

21 Հունիս 2026 17:41

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners LLP միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը Washington Examiner-ում...

«Իրենց համար է», «կողմ եմ», «հակասահմանադրական է». հարցում՝ ընտրական ցենզի մասին

«Իրենց համար է», «կողմ եմ», «հակասահմանադրական է». հարցում՝ ընտրական ցենզի մասին

20 Հունիս 2026 18:45

Հունիսի 16-ին օրենքի նոր նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով, որով իշխանություններն առաջարկում են ընտրության իրավունքից զրկել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր...

Օրբանին զրկել են վարչապետի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունից. ԶԼՄ

Օրբանին զրկել են վարչապետի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունից. ԶԼՄ

20 Հունիս 2026 10:52

Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկն ստորագրել է Սահմանադրության 16-րդ փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետները, հայտնել է ՌԲԿ-ն: Ըստ որոշման՝...

Власти отказались от приоритетного права на покупку объекта ЭСА

ԶԼՄ-ները հայտնում են ՀԷՑ-ի վերաբերյալ պատրաստվող որոշման մասին

20 Հունիս 2026 10:14

Հայաստանի կառավարությունն առաջիկա շաբաթներին կարող է որոշում ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու մասին, գրել է...

Load More
Xosum
  • Լուրեր
The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը

The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը

21 Հունիս 2026 23:54
Семь политических сил оспорили результаты выборов в Конституционном суде

ՍԴ-ն միավորել է ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը

21 Հունիս 2026 23:38
Партия Тер-Петросяна осудила процесс огосударствления ЭСА и призвала к его прекращению

ՀԱԿ-ն առաջարկում է ընդդիմությանը ստեղծել «Ոչ»-ի շարժման միասնական ճակատ

21 Հունիս 2026 23:13
Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

21 Հունիս 2026 22:12

Իսրայելը կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․Նեթանյահու

21 Հունիս 2026 21:42
Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում 17-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում 17-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

21 Հունիս 2026 20:40
Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

21 Հունիս 2026 19:45
ԱՄՆ-Իրան բանակցություններ Շվեյցարիայում․ ի՞նչ է հայտնի

ԱՄՆ-Իրան բանակցություններ Շվեյցարիայում․ ի՞նչ է հայտնի

21 Հունիս 2026 18:36
Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նրան չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը․ Ամստերդամ

Փաշինյանի գործողություններն ընդդիմության դեմ կրկնում են Զելենսկու փորձը․ Ամստերդամ

21 Հունիս 2026 17:41
ՌԴ-ում ուղղաթիռ է անհետացել

ՌԴ-ում ուղղաթիռ է անհետացել

21 Հունիս 2026 15:19
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցկացվեն 2 փուլով

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցկացվեն 2 փուլով

21 Հունիս 2026 13:58
Դևիսի գավաթ․ Հայաստանի թենիսի հավաքականը՝ փոխչեմպիոն

Դևիսի գավաթ․ Հայաստանի թենիսի հավաքականը՝ փոխչեմպիոն

21 Հունիս 2026 12:11
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 21-ին

21 Հունիս 2026 10:46

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 21-ին

21 Հունիս 2026 07:39
The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը
Քաղաքականություն

The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը

21 Հունիս 2026 23:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրեական հետապնդումն ու քաղաքական ճնշումները չեն...

Read moreDetails
Семь политических сил оспорили результаты выборов в Конституционном суде
Իրավունք

ՍԴ-ն միավորել է ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը

21 Հունիս 2026 23:38

Սահմանադրական դատարանը (ՍԴ) միավորել է քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները վիճարկելու մասին դիմումները, հայտնել են ՍԴ-ից։Դիմումներ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ