Իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք կմնանք Լիբանանի հարավի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսի ժողովրդին և Իսրայելի քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Նեթանյահուն իր եղբոր՝ 1976 թվականին ինքնաթիռի առևանգման գործողության ժամանակ զոհված իսրայելցի հրամանատարի մահվան 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում մեկնարկել էին բարձր մակարդակի բանակցություններ, որոնց օրակարգի առաջին հարցը, ԶԼՄ-ների տեղեկություններով, Լիբանանում հրադադարի հաստատումն է։






















