ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, հայտնել է ՌԻԱ Նովստին՝ հղում անելով Reuters գործակալությանը։
«ԱՄՆ-ի հետ Շվեյցարիայում բանակցությունների առաջին փուլն ավարտվել է», - նշում է հրատարակությունը։
Բյուրգենշտոկում փակ դռների հետևում տեղի է ունեցել տեխնիկական հանդիպումը՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։
Tasnim-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական պատվիրակության անդամները դեմ են եղել ձեռքսեղմումներին և համատեղ լուսանկարվելուն։
IRIB-ի փոխանցմամբ, բանակցությունների դադարից հետո, Իրանի պատվիրակությունը երկկողմ խորհրդակցություններ է սկսել կատարական կողմի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Իրանի պետական հեռարձակողը։
Ավելի ուշ Tasnim-ը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո իրանցի բանակցողները լքել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման վայրը։
«Թիմը լքել է վայրը՝ որպես բողոքի նշան», - գործակալությանը հայտնել է պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։
Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում մեկնարկել էին բարձր մակարդակի բանակցությունները, որոնց օրակարգի առաջին հարցը, ԶԼՄ-ների տեղեկություններով, Լիբանանում հրադադարի հաստատումն է։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։



















