Կրասնոդարում տղամարդը հարձակում է գործել սուր զենքով. մեկ մարդ սպանվել է, մի քանիսը վիրավորվել են, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ հարձակվողը ձերբակալվել է։ Mash Telegram ալիքի տվյալներով՝ 19-ամյա ուսանողը զինված էր մաչետեով։ Ականատեսների խոսքով՝ նա հարձակումից առաջ պայթեցրել է մեխերով լցված ինքնաշեն պայթուցիկ սարք։ Վիրավորվել է առնվազն հինգ մարդ։
Տարածված տեսանյութերում կասկածյալն ասում է, որ ոչ ոք իրեն պարգև չի խոստացել իր գործողությունների համար. նա պարզապես ցանկացել է ինքնասպան լինել: Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:




































