Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երբեք չեն մոռանա հայերի գործողություններն ադրբեջանցիների, նրանց քաղաքների, ինչպես նաև 65 մզկիթների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այս մասին խոսել է Իսլամական զարգացման բանկի խմբի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ։
Նա պնդել է, որ «հայերն իրենց մզկիթներում խոզ էին պահում, որպեսզի վիրավորեն իրենց զգացմունքները, սակայն վրեժը լուծված է և պետք նայել ապագային»։
«Երբեք չենք մոռանա Խոջալուի ցեղասպանությունը, բայց պետք է նայենք դեպի ապագա։ Մեր վրեժը լուծեցինք մարտադաշտում, և դա բավական է։ Այս պատերազմը պետք է ավարտվեր, և մենք՝ որպես ավելի ուժեղ կողմ, առաջարկեցինք խաղաղություն, և հիմա խաղաղությունն իրականություն է»,- ընդգծել է նա իր ելույթում։
Ալիևը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում (СOP29) «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման» մասին հրապարակային ելույթում խոսել էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ պատերազմի մասին՝ պարծենալով Արցախի դեմ ռազմական հարձակման հաջողությամբ։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել էր «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման» մասին նրա ելույթը։






































