«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։
Այսօր ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը։
Հակակառուպցիոն կոմիտեն Ղազինյանին մեղադրում է ընտրողներին ենթադրյալ ընտրակաշառք խոստանալու մեջ, ինչի հիմքով էլ հունիսի 6-ին դիմել էր դատախազությանը՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։



































