Ադրբեջանն Արցախյան հերոսամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ է ոչնչացրել բռնազավթված Արցախում, հայտնել է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը (Artchakh Monuments) հիմնվելով արբանյակային պատկերների վերլուծության վրա։
Ըստ այդ տվյալների՝ 1970 և 2012 թվականին կանգնեցված հուշարձանները ոչնչացվել են 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի տակ և հնարավոր ոչնչացման սպառնալիքի ներքո։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Նրանք ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
2025 թվականի դեկտեմբերին Artsakh Monuments-ը հայտնել էր, որ ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի էին ենթարկել Արցախի Մարտակերտի շրջանի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը։
Կարդացեք նաև՝






































