Աշտարակի ճանապարհին երեխաներին էքսկուրսիայի տանող ավտոբուս է վթարվել, որի հետևանքով 3 վիրավոր կա, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ ՆԳՆ-ի՝ զոհեր չկան, սակայն վնասվածքներ ստանալու պատճառով ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան։ Երեխաները վախեցել են, բայց ստացված վնասվածքները ծանր չեն, քերծվածքներ են, նշեցին ՆԳՆ-ից։
Վթարը տեղի է ունեցել հանդիպակաց երթևեկող մեքենայի պատճառով, որը նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի համար և այն կողաշրջվել է։
Ավելւ ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:





































