ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանն արդեն ստորագրել են Պարսից ծոցի պատերազմի ավարտի հուշագիր:
«Համաձայնագիրն ստորագրված է: Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է»,- Reuters-ը մեջբերել է Թրամփի խոսքերը:
Պաշտոնական ստորագրման արարողությունը նախատեսված է հունիսի 19-ին՝ Ժնևում: Թրամփը նաև նշել է, որ հուշագրի տեքստը կհրապարակվի «հավանաբար բավականին շուտով» և «շատ մոտ ապագայում»:
Axios-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրվել էր հունիսի 14-ին՝ Թրամփի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտությանը վերջ դնելու համաձայնագիրն արդեն վերջնականապես համաձայնեցվել է և շուտով պետք է ստորագրվի: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ համաձայնագրի նախագիծը կվերաբացի Հորմուզի նեղուցը, կդադարեցնի իրանական նավահանգիստների ԱՄՆ-ի կողմից շրջափակումը և կերկարաձգի հրադադարը, իսկ Իրանի միջուկային ծրագիրը կքննարկվի ավելի ուշ՝ լրացուցիչ 60-օրյա բանակցությունների ընթացքում:






































