Լյուիս Հեմիլթոնը Ferrari-ի կազմում առաջին հաղթանակն է տարել «Ֆորմուլա-1»-ի Բարսելոնայի Մեծ մրցանաշարում, փոխանցել է ՌԲԿ-ն։
Լավագույն եռյակում են Ջորջ Ռասելն ու Լանդո Նորիսը, իսկ սեզոնի առաջատար Անտոնելին, Շառլ Լեկլերը և մի շարք այլ արշավորդներ դուրս են մնացել մրցատարածությունից։
Հեմիլթոնը Ferrari-ի կազմում հանդես է գալիս երկրորդ մրցաշրջանն անընդմեջ։ 2025 թվականին նա ոչ մի անգամ մրցանակակիրների թվում չէր հայտնվել, իսկ 2026-ին Չինաստանի Մեծ մրցաշարում գրավել էր երրորդ տեղը, Մոնրեալում ու Մոնակոյում՝ երկրորդ։ Նախորդ անգամ Հեմիլթոնը մրցարշավում հաղթել էր 2024 թվականի հուլիսին՝ Բելգիայի Մեծ մրցաշարում։
41-ամյա արշավորդի համար սա իր կարիերայի 106-րդ հաղթանակն է։ Հաջորդ մրցարշավը տեղի կունենա ավստրիական Շպիլբերգի «Ռեդ Բուլ Ռինգ» մրցուղում՝ հունիսի 28-ին։



































