Պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել է ռազմական թևի՝ «Իզզադին ալ-Քասամի բրիգադների» առաջնորդ Իզզադին ալ-Հադադի մահը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իզզադին ալ-Հադադը սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ:
Շարժումը նաև պնդում է, որ ալ-Հադադի կինը և դուստրն սպանվել են նրա հետ միասին:





































