ԱՄՆ լրագրող Շելլի Քոթլսոնին առևանգել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, հայտնում է BBC-ն:
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը հետապնդել են առևանգողներին, ինչի ընթացքում նրանցից մեկի մեքենան շրջվել է, մեկ կասկածյալ ձերբակալվել է։
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Դիլան Ջոնսոնը նշել է, որ Իրանի հետ կապ ունեցող զինված խմբավորման անդամներից մեկը ձերբակալվել է իրաքյան իշխանությունների կողմից։ Նա հաստատել է ամերիկացի լրագրողի առևանգումը՝ առանց Քիթլսոնի անունը նշելու։
Նա ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը նախապես զգուշացրել էր լրագրողին իրեն սպառնացող վտանգների մասին և շարունակելու է համագործակցել իրավապահների հետ՝ նրա հնարավորինս արագ ազատ արձակումն ապահովելու համար։
ԱՄՆ պետքարտուղարությունը BBC-ին տված հայտարարությունում նշել է, որ գաղտնիության և այլ նկատառումներից ելնելով՝ այս պահին լրացուցիչ տեղեկություն չեն հրապարակի։
Al-Monitor-ը հայտնել է, որ տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Քիթլսոնն առևանգվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքից։





































