Սան Դիեգոյի պետական համալսարանի հետազոտողներն արհեստական բանականության կիրառմամբ վերլուծել են հայկական, վրացական, աղվանական և եթովպական գրային համակարգերը և եզրակացրել, որ հայերեն այբուբենը կառուցվածքային նմանություններ ունի եթովպական գրի հետ:
Հետազոտողները համակարգչային ծրագիր են վերբեռնել ավելի քան 28 000 եթովպական գրանշանն՝ գրային համակարգի հիմնական ձևերն ու օրինաչափությունները ճանաչելու նպատակով: Առանց կրոնի, աշխարհագրության և մշակույթի պատմության վերաբերյալ տվյալներ տրամադրելու՝ ծրագիրը վերլուծել է հայկական, վրացական և կովկասյան աղվանների այբուբենների գրային համակարգերը և հայտնաբերել նմանություններ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայերեն այբուբենը եթովպականին նմանության աստիճանով գրեթե չի զիջում հենց եթովպական գրի նմանությանը՝ իր ավելի վաղ տարբերակի հետ: Ըստ հետազոտողների՝ սա վկայում է, որ նմանությունները կարող են պատահական չլինել:





































