Իրինա Յոլյանը հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Նա ընդգծել է, որ որոշումը կայացրել է անձնական որոշմամբ։ Յոլյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և համայնքի ղեկավարին համագործակցության համար և նշել, որ իր ծառայության տարիները նրան արժեքավոր փորձ են տվել դժվարին ժամանակահատվածում։
Նա նաև նշել է իր կուտակած գիտելիքներն ու փորձն ավելի լայն ոլորտում կիրառելու մտադրության մասին, ինչը խոստացել է հայտարարել ավելի ուշ։
«Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»,- գրել է նա։
Յոլյանը Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնն զբաղեցնում էր 2017 թվականի դեկտեմբերից։


































