Գործող չեմպիոն և Հայաստանի գավաթակիր «Նոա»-ի հաղթանակը հոլանդական «ԱԶ Ալկմար»-ի նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում արժանացել է միջազգային բարձր գնահատականի, հայտնել է լիգայի X-ի էջը։
ՈՒԵՖԱ-ի երկրպագուների պաշտոնական հարցման և քվեարկության համաձայն՝ հայկական ակումբի խաղը ճանաչվել է շաբաթվա լավագույնը։
Հաղթանակը ներառվել է շաբաթվա ամենանշանակալի խաղերի ցանկում, որտեղ «Նոա»-ն զբաղեցրել է առաջին տեղը։
Փետրվարի 19-ին «Նոա»-ն սեփական հարկի տակ հաղթել էր հոլանդական «ԱԶ Ալկմար»-ին։ Խաղն ավարտվել էր 1։0 հաշվով՝ «Նոա»-ի օգտին։ Հանդիպման միակ գոլը 53-րդ րոպեին խփել էր Հովհաննես Համբարձումյանը։ Պատասխան խաղը կկայանա Նիդերլանդներում՝ փետրվարի 27-ին։





































