Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 7,2%-ով, հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ 2025 թվականին ՀՆԱ-ն կազմել է 11 տրլն 317 մլրդ 508,7 մլն դրամ կամ ավելի քան 29,2 մլրդ դոլար։ Պապոյանը նաև նշել է, որ մեկ շնչի հաշվով՝ ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 դրամ կամ 9474 դոլար։






































