ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին իր գրառումը, որտեղ երկու անգամ օգտագործել էր «ցեղասպանություն» տերմինը։ Գրառումից երկու ժամ անց այն ջնջվել է:
Ջնջված գրառման մեջ Վենսը նշել էր, որ ինքը և ԱՄՆ-ի «երկրորդ տիկին» Ուշա Վենսը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915 թվականի իրադարձությունների զոհերի։ Ձևակերպումներում ուղղակիորեն պարունակում էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ինչը նախկինում միշտ չէ, որ օգտագործվել է ամերիկյան պաշտոնյաների հրապարակային հաղորդագրություններում։
Վենսի խոսնակի կողմից տեղադրված նոր գրառման մեջ արդեն չի հիշատակվում «ցեղասպանություն» բառը։ Դրա փոխարեն այնտեղ նշված է. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»։
«Ազատություն» ռադիոկայանին Վենսի աշխատակազմից հայտնել են, որ «գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակության կազմում չէին»։
2025 թվականի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի ուղերձում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը փոխարինվել է «Մեծ եղեռն» արտահայտությամբ։
Վենսը և կինն այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ որպես Հայաստան փետրվարի 9-ին կատարած պաշտոնական այցի մաս։ Այցելության ընթացքում նա հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այցն ընդգրկել էր տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների և համագործակցության ոլորոտում քննարկումներ, այդ թվում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում։ Հայաստան այցելությունից հետո Վենսը մեկնելու է Ադրբեջան։


























