Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը որակավորման առաջին փուլում հաղթել է թուրք մրցակցին, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
Երկու սեթում հայ թենիսիստուհին 6։4, 6։2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Էսիլա Տոկլուին։ Երկրորդ փուլում 14-ամյա Ազիզյանը 7։6, 4։6, (10։7) հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող 19-ամյա Ուստինիա Լեկոմցեվային, որը WTA-ի դասակարգման աղյուսակում 1013-րդն է։
Որակավորման երկրորդ փուլից պայքարի մեջ է մտել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը, որը 6։0, 6։0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Մուզինչին։
Որակավորման վերջին փուլում Ազիզյանը կմրցի ՌԴ ներկայացուցիչ Մարիա Մասիանսկայայի հետ, իսկ Ամիրաղյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Զապարինյուկը։






































