Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում օդանավերի ընդունման սահմանափակումների պատճառով «Աէրոֆլոտի» յոթ չվերթ է ուղղվել դեպի պահեստային օդանավակայաններ, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ չվերթերն ուղղվել են դեպի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և Նիժնի Նովգորոդ: Երևանից Նիժնի Նովգորոդ ժամանած ուղևորները կտեղակայվեն հյուրանոցում, Նիժնի Նովգորոդ ուղևորվող Հուրգադա-Մոսկվա չվերթի ուղևորները ՌԴ մայրաքաղաք կտեղափոխվեն ավտոբուսներով, իսկ Ստամբուլից ուղևորներն սպասում են թռիչքին «Շերեմետևոյի» չվերթերի ընդունումը վերսկսելուց հետո:
Ավելի վաղ՝ առավոտյան ժամը 05:00-ին, օդանավակայանը դադարեցրել էր չվերթերի ընդունումը մինչև առավոտյան ժամը 08:00-ն՝ «անբարենպաստ եղանակային պայմանների» պատճառով, հայտնել էր «Շերեմետևոյի» մամուլի ծառայությունը: Ավելի ուշ սահմանափակումները երկարաձգվել էին շարունակվող ձյան պատճառով:
«Աէրոֆլոտի» մեկ SU1217 չվերթ, որը մեկնում էր Սամարայից, ուղարկվել է Նիժնի Նովգորոդ, ևս երկուսը՝ SU1869-ը՝ Երևանից և SU2129-ը՝ Անթալիայից՝ «Վնուկովո»։ Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տարանցիկ ուղևորներին կապահովեն փոխադրում «Շերեմետևո»՝ վերջնական ուղղություններով հետագա թռիչքի համար:





































