Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» և «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակների քվեարկության արդյունքները: Դրանց համաձայն՝ 13 ձայնով լավագույն մարզիչ է ճանաչվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, իսկ 17 ձայնով լավագույն ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Սպերցյանը 2025թ․ Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում նա առաջին անգամ դարձել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի չեմպիոն։
Ֆեդերացիայից հայտնել են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3։ Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։






































