ՌԴ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ստորին դատարանների որոշումները և մերժել երգչուհի Լարիսա Դոլինայի հայցը Պոլինա Լուրյեի դեմ՝ բնակարանի վաճառքն անվավեր ճանաչելու և Լուրյեի գնած գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու մասին, հայտնում է ՌԲԿ-ն։
Դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երգչուհու ներկայությունը նախկինում վաճառված բնակարանում անօրինական է։
«Դոլինան անօրինական կերպով է զբաղեցնում բնակարանը, և եթե նա շուտով կամավոր չլքի այն, ստորին դատարանը կքննարկի վտարման հարցը»,- ասվում է հայտարարության մեջ։
2024 թվականին Դոլինան վաճառել էր իր մոսկովյան բնակարանը, բայց հետո հայտնել, որ խաբեբայության զոհ է դարձել։ Նա դատական հայց էր ներկայացրել, որով գործարքն անվավեր էր ճանաչվել։ Խաբեբաները հետագայում դատապարտվել էին, բայց գնորդ Լուրյեն մնացել էր առանց բնակարանի և առանց գումարի։ Վերջիվերջո, նա հարցը ներկայացրել էր Գերագույն դատարան։
Դոլինա-Լուրյեի գործն լսվել է դեկտեմբերի 16-ին: Գերագույն դատարանի քաղաքացիական բաժինը չեղյալ է հայտարարել ստորին դատարանների որոշումները և մերժել Դոլինայի հայցը Լուրյեի դեմ՝ գնորդի վտարման հայցն ուղարկելով Մոսկվայի քաղաքային դատարան՝ նոր դատաքննության:
Լուրյեն դատարանին խնդրել է վտարել Դոլինային բնակարանից, մինչդեռ երգչուհին պատրաստակամություն է հայտնել փոխադարձ փոխհատուցման համաձայնագիր կնքել, որի համաձայն կողմերը միմյանց կվերադարձնեն գործարքի արդյունքում ստացված ամեն ինչ: Դոլինան նախկինում խոստացել էր Լուրյեին վերադարձնել գումարը՝ առանց գնաճի, մաս-մաս՝ մի քանի տարվա ընթացքում, բայց Լուրյեն հրաժարվել էր:



































