Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փորձից ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր, հաղորդում է DW-ն:
Քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ դեմոկրատների կոալիցիոն թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 325 պատգամավոր 630-ից:
Այսօր ավելի վաղ Մերցը հրաժարվել էր մասնակցել Գերմանիայի կանցլերի ընտրությունների երկրորդ փուլին։ Առաջին փուլում Մերցը չէր կարողացել ապահովել անհրաժեշտ ձայների մեծամասնությունը. նրա օգտին քվեարկել էր 310 պատգամավոր, դեմ՝ 307-ը, 3-ը՝ ձեռնպահ։ Կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ 316 ձայնից նրան պակասել էր առնվազն 6 ձայն։
2024 թվականի դեկտեմբերին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Շոլցի կառավարությանը։ Գործող կառավարությունը Բունդեսթագում կորցրել էր մեծամասնությունն իշխող «Ազատ դեմոկրատական կուսակցության» (FDP) կոալիցիայից դուրս գալուց հետո։