Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքների լույսի ներքո, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմը վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները, համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ նրանք քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմանի կոնկրետ հարցեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:





































