Արթուր Դավթյանը դարձել է Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի հաղթող, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա հենացատկ վարժությունում վաստակել է 14,449 միավոր։
Ապրիլի 18-ին հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ էին նվաճել։ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում հռչակվել էր չեմպիոն։ Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե մեդալակիր, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե։