Թբիլիսիում կայանալիք Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղին ընդառաջ հայ երկրպագուները երթ են իրականացում, տեղեկանում ենք First Armenian Front-ի (FAF) էջից։
Երթը մեկնարկել է ժամը 16։00-ին՝ Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։
FAF-ի տեսանյութում երևում է, թե ինչպես են եռագույնով ծածկված երկրպագուները երգում և քաջալերում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։ Թբիլիսիում պատասխան հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին։