«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը նշանակվել է ակումբի ակադեմիայի ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը, հոլանդացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգօստոսից 43-ամյա մասնագետը ընդգրկվել էր Կլարենց Զեդորֆի ղեկավարած՝ Կամերունի հավաքականի շտաբում ու այս ամիս հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Կլյուվերտը «կապտանռնագույներ»-ի կազմում հանդես է եկել 1998-2004 թվականներին:
Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն, հայտնում...