Հայ ըմբիշ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դուրս է եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Մոհամմեդ Աբբասզադեին, հայտարարել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, մրցաշարի եզրափակիչ էր դուրս եկել նաև Արեն Հայրապետյանը (65 կգ)։ Կիսաեզրափակչում նա 6-5 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Բաշիր Վերդիևին։ Եզրափակչում Հայրապետյանը կմրցի մոլդովացի Մաքսիմ Դիմովի հետ։
Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) հուլիսի 11-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։ Սաշա Պետրոսյանը (57 կգ) և Հակոբ Հակոբյանը (97 կգ) կմրցեն սփոփիչ գոտեմարտերում։
Եվրոպայի մինչև 20 տարեկանների ըմբշամարտի առաջնությունը անցկացվում է Հյուսիսային Մակեդոնիայում հուլիսի 6-ից 12-ը։






































