Հայաստանի կառավարությունը փետրվարի 13-ի նիստում ընդլայնել է քաղաքների և գյուղերի ցանկը, որի շրջանակներում Արցախից տեղահանված անձինք կկարողանան բնակարան ձեռք բերել և ընտանիքի մեկ անդամի համար մինչև 4 մլն դրամ փոխհատուցում ստանալ։
Աջակցությունն Արցախից տեղահանված անձանց բնակարանների ապահովմանն պետական ծրագրի շրջանակներում է։
Նոր փոփոխությունն արցախցիներին հնարավորություն է տալիս բնակարան ձեռք բերել Հայաստանի 39 համայնքի 443 բնակավայրում։