Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 15-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանի առանձին հատվածներում հունիսի 15-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-31 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-30 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 30-33 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 29-33 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-34 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան, լեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան։
Արցախում հունիսի 15-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 23 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։