Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կոչ է արել օր առաջ հրաժարվել տիտղոսից և լքել վեհարանը:
Կրկնելով կաթողիկոսի հասցեին հնչեցրած մեղադրանքները և նրան աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան կոչելով, Փաշինյանը նաև կոչ է արել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին և հոգևորականներին պահանջել կաթողիկոսի հրաժարականը:
«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հավատավոր հետեւորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում եմ հստակ ձեւակերպել վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել»,- Facebook-ում գրել է նա։
Մայիսի 29-ին Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք վիրավորական գրառումներ էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ կոչ արել ընտրել նոր կաթողիկոս։
Հունիսի 2-ին Փաշինյանը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Գարեգին Բ-ն պահպանել է կուսակրոնության երդումը։ Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր կաթողիկոսին փոխելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև Ռուսաստանում գործող 10-ից ավելի հայկական կազմակերպություն հանդես էր եկել հակաեկեղեցական արշավի դեմ։
Հունիսի 17-ին Փաշինյանը վերսկսել էր եկեղեցուն ուղղված իր հայտարարություններն այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը քննադատել էր իշխանությունների գործողությունները։
Կարդացեք նաև՝
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան