Կառավարությունը 1 ամսով (փետրվար) երկարաձգել է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և գերեվարվածի ընտանիքներին տրամադրվող ամսական 300 000 դրամի սոցիալական աջակցությունը։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 27-ի նիստում։
Ըստ նախագծի՝ 22 անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ընտանիքներին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին աջակցության տրամադրման ֆինանսական նախահաշիվը կկազմի 6,6 մլն դրամ։
2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը, իսկ 100 632 քաղաքացի բռնի տեղահանվել էր ՀՀ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։